Դպրոցականին սպանել է դոմոֆոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Տուլա քաղաքում դպրոցականը մահացել է դոմոֆոնի կոճակը սեղմելիս ստացված էլեկտրական հոսանքի հարվածից: Հետաքննությունը պարզում է 12-ամյա երեխայի զոհվելու հանգամանքները, տեղեկացնում է Интерфакс-ը:

Ըստ իրավապահների, ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: «Նախնական տվյալներով, երեխան զոհվել է էլեկտրական հոսանքի հարվածից, որը նա ստացել է բազմաբնակարանային շենքի դոմոֆոնի կոճակը սեղմելիս», – հայտնել են քննչական մարմնից: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:




Լրահոս