Ֆոտոմոդել Քետի Քլիրիի ամուսինն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ Քետիին տեսել են հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ:
Հունիսի 22-ին Էնդրյու Շտերնը գնացել է հրաձգարան և ինքնասպան եղել: Դրանից հինգ շաբաթ առաջ նրա կնոջը տեսել էին հայտնի կինոդերասանի հետ: Նրանք բավական մտերմիկ շփում էին ունեցել:
Ինչպես տեղեկացնում է Hollywood Life-ը, 40-ամյա Շտերնի զոհվելուց հետո Քլիրին պատմել է ոստիկանությանը, որ ամուսինը ծանր է տարել իրենց բաժանումը և դեպրեսիվ վիճակում է գտնվել:
Մայիսի 19-ին Քլիրին Դի Կապրիոյի հետ միասին հայտնվել է Կաննի կինոփառատոնում: Լուսանկարիչները ֆիքսել են նրանց այն պահին, երբ դերասանն ինչ-որ բան է շշնջացել աղջկա ականջին: Կինոփառատոնի ընթացքում նրանք միմյանցից չեն բաժանվել: Թեև ավելի ուշ նրան տեսել են դերասան Էնդրիան Գրենյեի հետ միասին, ինքը` Քլիրին, հերքում է Դի Կապրիոյի հետ իր կապը: Կինը հերքում է նաև Գրենյեի հետ որևե հարաբերությունների առկայությունը:
Մոդելի խոսքով, նրանք ամուսնու հետ բաժանվել են ութ ամիս առաջ, իսկ ապրիլին դիմել են ապահարզանի, և այդ գործընթացը դեռևս չի ավարտվել: Քլիրին պնդում է, որ Դի Կապրիոյի հետ լուսանկարը չէր կրող ինքնասպանության առիթ դառնալ: Նա նշել է, որ դրանք քննարկել է ամուսնու հետ, և այդ կապակցությմբ որևէ կոնֆլիկտ իրենց մեջ չի ծագել: Մոդելը նշել է, որ Գրանյեի հետ շատ վաղուց է ընկերություն անում, իսկ Դի Կապրիոյի հետ նախկինում ծանոթ չի եղել: Կլիրիի խոսքով, կինոփառատոնի ընթացքում նրանք քննարկել են հազվագյուտ կենդանիների պահպանման խնդիրը: Նրա օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Դի Կապրիոն այժմ հանդիպում է մեկ այլ մոդելի` Թոնի Հարրնի հետ: