Կառավարության նիստում գումար կտրամադրեն նախարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը տեղի ունենալիք կառավարության նիստում ընդգրկված հարցերի թվին է դասվում նաև մի քանի նախարարություններին գումար հատկացնելը:

Օրինակ` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով Հ-46 ավտոմայրուղու Գորիս-Տաթև հատվածի 12-րդ կիլոմետրում քարաթափման աշխատանքների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում կհատկացվի 18,518,5 հազ. դրամ:

Գումար կտրամադրվի նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, որն ուղղված կլինի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանին:  Տրամադրված գումարը նպատակ ունի վերականգնել համալսարանի ֆինանսական կայունությունը:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Մշակույթի նախարարությանը հատկացնել 1,700.0 հազ.դրամ:

Վաղը կայանալիք նիստում գումար կտրամադրեն նաև կառավարության աշխատակազմին, որն էլ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման և հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար է: Գումարի չափը կազմում է  5,724.6 հազ.դրամ:




Լրահոս