«Լիվերպուլը» կարող է դատի տալ Սուարեսին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը դիտարկում է Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսին դատի տալու հարցը: Սուարեսը երեկ կայացած  Ուրուգվայ – Իտալիա (1-0) խաղում  կծել էր Ջորջիո Կելինիի ուսը:

Եթե ՖԻՖԱ-ն երկարաժամկետ որակազրկում սահմանի ֆուտբոլիստի համար, նա չի կարողանա ամբողջովին կատարել իր պայմանագրային պարտավորությունները և այդ պարագայում  հնարավոր է՝ ակումբը դատի տա Սուարեսին:

Ֆուտբոլիստը կամ Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիան մինչև հունիսի 26-ը պետք է ՖԻՖԱ-ին բացատրություն ներկայացնեն: Լուիս Սուարեսին երկու տարվա որակազրկում է սպառնում:

Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինին արդեն ներկայացրել է իր բողոքը: Կելինիի խոսքով՝ Սուարեսը կծել է իր ուսը, մրցավարն էլ տեսել է կծածի հետքը և ոչինչ չի ձեռնարկել: Սուարեսն էլ իր հերթին պնդում է, որ պայքարի ժամանակ Կելինին հարվածել է իր դեմքին:

 Uruguay's Luis Suarez reacts after clashing with Italy's Giorgio Chiellini during their 2014 World Cup Group D soccer match at the Dunas arena in Natal
Italy's Giorgio Chiellini shows his shoulder, claiming he was bitten by Uruguay's Luis Suarez, during their 2014 World Cup Group D soccer match at the Dunas arena in Natal
lui3




Լրահոս