Ֆուտբոլի 2014թ, աշխարհի առաջնության շրջանակներում հունիսի 26-ին կկայանան երրորդ տուրի հանդիպումները:
Երևանի ժամանակով 20:00 կկայանան Պորտուգալիա-Գանա և ԱՄՆ-Գերմանիա հանդիպումները: G խմբում առաջատարը Գերմանիան և ԱՄՆ-ն են, որոնք էլ խաղալու են միմյանց դեմ: Մյուս երկու թիմերն ունեն մեկական միավոր:
Արդեն 23:59 կկայանան H խմբի հանդիպումները: Առաջատար Բելգիան կմրցի հետնապահ Կորեայի հետ, իսկ երկրորդ տեղը զբաղեցնող Ալժիրն էլ ուժերը կչափի Ռուսաստանի ընտրանու հետ: