Ս. Օհանյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային խնդիրներ, ինչպես նաև ս.թ. հուլիսի 1-ից 2-ը Երևանում կայանալիք «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժների ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգի մեջ» խորագրով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի նախապատրաստման ընթացքը:




Լրահոս