Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր անցկացվում էր F խմբի վերջին տուրի խաղերը: 1/8-րդ եզրափակչի ուղեգիր նվաճած արգենտինացիները հանդիպել էին Նիգերիային, իսկ Բոսնիան և Հերցոգովինան մրցում էր Իրանի դեմ:
Նիգերիա – Արգենտինա խաղում վերջիններս ընդմիջման գնացին հաշվի մեջ առավելությամբ: 3-րդ րոպեում գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին, ում գոլին մեկ րոպե անց պատասխանեց Ահմեդ Մուսան: Առաջին խաղակեսի վերջնամասում Մեսին դարձավ դուբլի հեղինակ:
Երկրորդ խաղակեսում Նիգերիան խփեց նաև երկրորդ գոլը: 47-րդ րոպեին իր օգտին դուբլ դրանցեց Մուսան: Սակայն 3 րոպե անց Ռոխոյի գոլի շնորհիվ Արգենտինան կրկին առաջ անցավ հաշվի մեջ:
Իսկ Բոսնիս և Հերցոգովինա-Իրան խաղում Բոսնիան ընդմիջման գնաց նվազագույն հաշվով առավելությամբ, սակայն երկրորդ խաղակեսում կարողացավ զարգացնել իր առավելությունը: Այսպիսով` Արգենտինան և Նիգերիան հաջորդ փուլում են:
ԱԱ-2014, F խումբ, երրորդ տու ր
Նիգերիա – Արգենտինա՝ 2:3
Ահմեդ Մուսա, 4 – Լիոնել Մեսի, 3, 45+1
Բոսնիա և Հերցոգովինա – Իրան` 3:1
Ջեկո, 23, Պյանիչ, 59, Վրշաևիչ, 82 – Գուչանեդժադ, 82