Առողջապահության նախարարի տեղակալների ունեցվածքները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է պարբերաբար ներկայացնել նախարարների տեղակալների ունեցվածքները: Այսօր կներկայացնենք իրավիճակը Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի տեղակալների պարագայում: Նշենք, որ նա ունի չորս տեղակալ:

Նրանցից Արման Բաբլոյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2013թ.-ից: Նշենք, որ նա ԱԺ առողջապահության, մանկության և մայրության հարցերով հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի որդին է: Տեղակալն իր հայտարարագրի անշարժ գույք բաժնում նշել է երկու հողամաս, մեկ բնակարան և մեկ ավտոտնակ:

Նրա դրամական միջոցները կազմում են 65 մլն դրամից ավել և 41 հազար եվրո: Աշխատանքի վարձատրությունների, գույքը օտարելուց ստացված եկամուտի և փոխառությունների շնորհիվ նա կարողացել է մեկ տարում 20 մլն-ից ավել գումար վաստակել:

arman

Նրա տեղակալ Տիգրան Սահակյանը, ով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է, աշխատանքի վարձատրությունից և վարձակալության դիմաց ստացված վճարներից  հաջողել է 1 տարում 7 մլն դրամից ավել գումար վաստակել:   Տիգրան Սահակյանի դրամական միջոցներն էլ 85 մլն դրամից ավելի են կազմում: 

tigran tig-gal

Նրա մյուս տեղակալ Վահան Պողոսյանն ունի 6 միլիոն դրամ, 190 հազար դոլար և 15 հազար եվրո: Աշխատանքի վարձատրությունից և գույքը օտարելուց ստացված եկամուտից նա կարողացել է մեկ տարում 4 ու կես միլիոն դրամ վաստակել:

vahan

Նրա չորրորդ տեղակալը` Սերգեյ Խաչատրյանն, ունի 120 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից, վարձակալության դիմաց ստացված վճարից և գույքը օտարելուց ստացված եկամուտից նա կարողացել է մեկ տարում 54 մլն դրամ վաստակել:

sergey




Լրահոս