Հասարակական կազմակերպությանն անհատույց գույք կտրամադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին որոշումը:

««Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի, Կենտրոն վարչական շրջանի, Վարդանանց 30 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 115 292 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 620.3 քառ.մետր մակերեսով տարածքը հետ վերցնել «Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով 25  տարի ժամկետով հանձնել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հասարակական կազմակերպությանը»,- ասված է Կառավարության եզրակացության մեջ:




Լրահոս