Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներու այսօր տեղի ունեցավ E խմբի վերջին տուրի խաղերը: Ֆրանսիան հանդիպել էր Էկվադորին, իսկ Շվեյցարիան՝ Հոնդուրասին:
Էկվադոր – Ֆրանսիա խաղի առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին և թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով, իսկ շվեյցարացիներն առաջին խաղակեսում խփել էին 2 անպատասխան գոլ: Ընդ որում` դուբլի հեղինակ էր դարձել կիսապաշտպան Ջորդան Շաքիրին: Երկրորդ խաղակեսում Ֆրանսիա-Էկվադոր խաղում այդպես էլ գոլ չեղավ, իսկ Շաքիրին իր օգտին հեթ-տրիկ գրանցեց, իսկ Շվեյցարիան էլ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:
Այս խաղից հետո Ֆրանսիան փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով, իսկ Շվեյցարիան՝ երկրորդ:
ԱԱ-2014, E խումբ, երրորդ տուր
Էկվադոր – Ֆրանսիա՝ 0:0
Հոնդուրաս – Շվեյցարիա՝ 0:3
Ջորդան Շաքիրի, 6, 31, 71