Հաստատվեց նպաստ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց նախագիծ, որն անդրադառնում էր նպաստների հաստատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին:

Ըստ նախագծի սահմանվում է, որ  ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակում և վճարում է Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարած­քային բաժինների միջոցով:

Նշված է, որ նպաստը նշանակվում է ըստ փաստացի բնակության վայրի հասցեի, որը սույն կարգի իմաստով համարվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա հաշվառման վայրը:

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կկարգավորվեն ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև այդ նպաստներն ստացող անձանց մահվան դեպքում տրվող թաղման նպաստը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները օրենքին համապատասխան և կենսաթոշակների համար սահմանված կարգով, ինչպես նաև կսահմանվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Նշենք նաև, որ նախագծի ընդունվելուց հետո  բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող oրը և տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:




Լրահոս