«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Հրապարակ» տեղեկություններով, կառավարությունում շարունակվում է կադրային «չիստկան». գործից հանվում են ոչ միայն Տիգրան Սարգսյանի կադրերը, այլեւ Վազգեն Սարգսյանի:
«Դեռ այն օրերից կառավարության արարողակարգի «շեֆ» աշխատող Երվանդ Ազարյանի նկատմամբ Հովիկ Աբրահամյանը դրսեւորել է նույն վերաբերմունքը, ինչ ժամանակին ԱԺ աշխատակազմի արարողակարգի պետի նկատմամբ: Երեկ մեր փորձերը՝ խոսել նրա հետ, հաջողություն չունեցան. չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Մեր տեղեկություններով, նորանշանակ վարչապետի վիրավորական արտահայտությունները պատճառ են դարձել, որ 6 վարչապետ փոխած պաշտոնյան դիմում գրի եւ հեռանա»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: