«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ի լույս 25-ի գիշերն արտառոց դեպք է տեղի ունեցել Նորավանք վանական համալիրի Նոր Աստվածածին եկեղեցում:
Մեզ հասած տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք գիշերը եկեղեցու պատուհանից մուտք են գործել եկեղեցու տարածք եւ հանգանակությունների արկղից գողացել մոտ 200.000 դրամ: Մեզ հասած տեղեկություններով՝ տարածքում հսկողություն իրականացնող անձանցից ոչ ոք չի նկատել անծանոթ մարդու:
Միայն առավոտյան եկեղեցու բացված պատուհանից են աշխատակիցները հասկացել, որ եկեղեցու տարածք գիշերը մարդ է մտել: Դեպքի առնչությամբ իրավապահներն աշխատում են»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: