«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««ՊՆ-ն գաղտնի է պահում, թե ընթացիկ տարում որքան գումար է հատկացվել բանակում զոհված զինծառայողների և բանակի սպաների մահվան կապակցությամբ:
Նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ դա գաղտնիք է: Այդ տվյալները գաղտնազերծելով՝ պարզ կդառնա, թե կես տարվա ընթացքում բանակում ինչքան զոհ է եղել:
Նշենք, որ նախարարությունը յուրաքանչյուր զոհված զինվորի ընտանիքին 2 միլիոնից ավելի դրամ է հատկացնում:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, սպաների և շարքայինների դեպքում հատկացվող գումարի չափի էական տարբերություն չկա: 200 հազարից մինչև 1 միլիոն էլ զորամասն է գումար փոխանցում, բայց դա ոչ թե պաշտոնապես, այլ ընդամենը որպես բարոյական փոխհատուցում: Իսկ գումարի չափը պայմանավորված է մահվան հանգամանքներով ու պատճառներով: Ինքնասպանություն գործելու կամ դեպքն այդպես որակվելու դեպքերում գումար չի փոխանցվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։