
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով սույն թվականի հունիսի 27-ին և 28-ին ժամը 10-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Կիմի Շուքուրյանը Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում կիրականացնի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով: