Աշխարհում կոչ են անում չպատժել թմրամիջոց օգտագործելու և պահելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի 100 քաղաքներում, ներառյալ Լոնդոնը, Հռոմը, Փարիզը, Մեխիկոն և Վարշավան, անցկացվում է թմրանյութերի ապաքրեականացման օր: Այն անցկացվում է հունիսի 26-ին, որը թմրամոլության և թմրաբիզնեսի դեմ պայքարի միջազգային օրն է:

«Թմրանյութերի դեմ պատերազմին» ուղղված ակցիաների օրը` «Սատարի՛ր, մի պատժի՛ր» նշանաբանով, հայտարարվել է Release բրիտանական իրավապաշտպան կազմակերպության կողմից, որը զբաղվում է թմրանյութերից կախվածություն ունեցողներին օգնություն ցուցաբերելով:

Ակտիվիստների կարծիքով, շատ երկրնրերի կառավարությունների կողմից անցկացվող «թմրամիջոցների դեմ պատերազմը», որը նախատեսում է խիստ արգելքներ և պատիժներ, միայն վատթարացնում է իրավիճակը:

Կազմակերպությունը շարունակում է ստորագրահավաքը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին ուղղված նամակի տակ, որը կոչ է անում կառավարությանը փոփոխել թմրանյութերի հետ կապված քաղաքականությունը, այսինքն վերացնել քրեական պատասխանատվությունը թմրանյութերի պահման համար:

Նամակն արդեն ստորագրել են մոտ 90 հայտնի հասարակական գործիչներ, այդ թվում` երաժիշտ Սթինգը, բիզնեսմեն Ռիչարդ Բրենսոնը և դերասան Ռասել Բրենդը:

Release-ի տվյալնրով, 15 տարում Բրիտանիայում հանցագործ են դարձել 1,5 մլն մարդ, որոնք մեղավոր են միայն սեփական օգտագործման համար թմրանյութեր ձեռք բերելու մեջ:

Նամակում ասվում է, որ Ավստրալիայի, Չեխիայի և Պորտուգալիայի փորձը, որոնց օրենսդրությունն այդ բնագավառում ավելի լիբերալ է, ցույց է տալիս, որ վնասը թմրանյութերի օգտագործումից զգալիորեն նվազել է այն բանից հետո, երբ թմրամոլներին պատժի փոխարեն սկսեցին օգնություն ցուցաբերել, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս