
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ողջունել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի` ցեղասպանությունների ժխտումը քրեականցնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը:Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երեկ հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը` պատճառաբանելով, որ այն հակասում է խոսքի ազատության իրավունքին:”Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ընդունած որոշումը համապատասխանում է Ֆրանսիայի սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների հասկացությանը և եվրոպական արժեքներին, որոնք մենք բոլորս պաշտպանում ենք”,- հայտարարել է Դավութօղլուն: