Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու մասին» նախագիծ:
Ըստ նախագծի` 2014 թվականի հուլիսի 1-ից հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում է դիտվելու ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրումը:
Սակայն, ըստ նոր նախագծի, առաջարկվում է նշված ժամկետի հետաձգում և տարբերակում՝ ըստ հարկ վճարողների առանձին խմբերի: Կառավարության որոշման մեջ նշված է, որ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ տնտեսավարող սուբյեկտներին անհրաժեշտ է որոշակի ժամանակ, իրենց կողմից կիրառվող՝ իրացվող ապրանքների հաշվառման ծրագրերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար:
Որպես առաջարկի կարգավորման բնույթ` նախատեսվում է խախտում դիտարկել հարկ վճարողների առանձին խմբերի կողմից՝ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, 2015 թվականի հունվարի 1-ից և 2015 թվականի հուլիսի 1-ից այս օրենքի խախտումը: