Յուրա Մովսիսյանը միացել է «Սպարտակին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երեկ միացել է Մոսկվայի «Սպարտակին», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Գերմանիայում:

Ռուսական ակումբն ազգային հավաքականի խաղերի պատճառով Մովսիսյանին լրացուցիչ հանգիստ էր տվել:

«Սպարտակի» ֆուտբոլիստները ջերմորեն դիմավորել են Մովսիսյանին: Ֆուտբոլիստը զրուցել է նաև թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ:

Հիշեցնենք, որ «Սպարտակի» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի մասնակցում «Սպարտակի» ուսումնամարզական հավաքաին, քանի որ ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ տաս ամիս:




Լրահոս