
Տոկիոյում ավարտվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի` “երկնային ծառի” կառուցումը: Հեռուստաաշտարակի բարձրությունը կազմում է 634 մետր: Աշտարակի կառուցմանը մասնակցել է 580 հազար մարդ: Դրա կառուցման համար ծախսվել է 812 մլն դոլար:Աշտարակի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է մայիսի 22-ին։ Ապրիլից արդեն FM հաճախականության վրա կհեռարձակվի ռադիո, իսկ հաջորդ տարի՝ ճապոնական հեռուստաալիքները: