
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը “Հայկական ժամանակ”-ին հայտնել է, որ Հայաստանում ալյուրի թանկացման միտումները պայմանավորված են համաշխարհային շուկայում ցորենի գնի մոտ 25 տոկոս աճով: Ըստ հանձնաժողովի դիտարկումների, ալյուրը Հայաստանում արդեն թանկացել է միջինը 9 տոկոսով: Դրանով է պայմանավորված, մասնավորապես, Գյումրիում հացի թանկացումը: