Ռուս պաշտոնյաների զվարճալի անգլերենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկատերինբուրգի քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը զվարճացրել է հանդիսատեսին իր անգլերենով: Նա վերջերս է սկսել լեզուն ուսումնասիրել, և առաջին անգամ նրան հրապարակային ելույթի հնարավորություն է ընձեռնվել: Ծրագրավորման աշխարհի առաջնության բացմանը քաղաքագլուխը ներկաներին է դիմել անգլերենով. տեղեկացնում է Россия 24 հեռուստաալիքը:

Ռոյզմանի ճառը հնարավորինս կարճ է եղել: Նա ասել է, որ ուրախ է առաջնության մասնակիցներին ողջունել Եկատերինբուրգում`Ռուսաստանի ամենալավ քաղաքներից մեկում, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանին: Նա հյուրերին նոր գաղափարներ է մաղթել, նաև՝ նոր ընկերներ և հաջողություն:

«Մենք հավատում ենք, որ ապագան բարձր տեխնոլոգիաներինն է, և ձեզ նման մարդիկ կարող են փոխել աշխարհը: Բարի՛ գալուստ»,- ասել է նա:

Անգլերեն խոսող քաղաքագլխի ճառի տեսագրությունը տեղադրել են համացանցում, ուր նա արդեն հայտնվել է դիտումների առաջատարների թվում:

Ռոյզմանի ճառը հիշեցրել է սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի ելույթը: Մի քանի տարի առաջ նախարարը շատ յուրատեսակ անգլերենով ելույթ էր ունեցել ՖԻՖԱ-ի գործկոմի նիստում, որտեղ Ռուսաստանն ընտրվել էր 2018-ի աշխարհի առաջնության կազմակերպիչ:




Լրահոս