Միջադեպ՝ Խաչիկյանի գործով դատական նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ դատաքննության այս փուլում պետք է ուսումնասիրվեն փորձագիտական եզրակացությունները: Նախագահողը հայտնեց, որ գործով կա 24 հատոր թերթ:

Նախքան գործ թերթերի հրապարակումը, պաշպանական կողմը միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ պետք է մի քանի վկաների ցուցմունքները չկցել գործին, քանի որ նշված վկաներին  պաշտպանական կողմը հարցաքննելու հնարավորոuթյուն չի ունեցել: Այս միջնորդությանն առարկեց մեղադրող կողմը` նշելով, թե վկաները դատարանի կողմից պատշաճ ձևով ծանուցվել են, դատարանը որոշում է կայացրել հրապարակելու մասին: Մեղադրանքի կողմը գտնում է, որ միջնորդությունը չպետք է բավարարվի:

Պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ եթե քննիչները հնարավորություն ունեցել են հարցաքննելու, ապա պաշտպանական կողմը չի ունեցել:

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը:

Սա զայրացրեց պաշտպանական կողմին: Արա Զաքարյանը կարծիք հայտնեց, որ դատարանն արդեն կարող է անցնել ճառերի փուլին, քանի որ պաշտպանական կողմի ոչ մի միջնորդություն չի բավարարվում: Սակայն նախագահողը հիշեցրեց, որ միջնորդությունը ոչ թե մերժվել, այլ հետաձգվել է:

Անցնելով գործ թերթերի ուսումնասիրությանը` պաշտպան Զաքարյանը միջնորդեց դատարանին գործ թերթերն ուսումնասիրել ըստ արժանվույն, ինչին ի պատասխան՝ նախագահողը սկսեց մանրակրկիտ ընթերցել գործ թերթը: Սա ծիծաղ առաջացրեց ներկաների մոտ, ապա պաշտպաններն ասացին, որ նրանք չեն նկատի ունեցել դա: Սակայն, Արշակ Վարդանյանը շարունակեց նույն ոգով ընթերցել առաջին գործ թերթը:

Ապա պաշտպանների խոսքը լսելուց հետո, նախագահողը որոշեց ընթերցել միայն այն հատվածները, որոնք հետաքրքրեցին պաշտպաններին:

Նիստը շարունակվում է:




Լրահոս