Երեկ, երբ ԱԺ-ում քննարկվում էր 100 տոկոսանոց ընտրակարգի անցնելու հարցը, ԱԺ մարշալ Բաղրամյան մուտքի մոտ բողոքի ակցիա էին անում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը: Այդ ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսեց, որ “Մերսեդես G500” մակնիշի 005 ՕՕ 05 եւ մեկ այլ “Մերսեդես” մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշներով ավտոմեքենաների վարորդները երթեւեկում են առանց ամրագոտու եւ ավտոմեքենաների դիմապակուց բացակայում են ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները։ Գ. Շամշյանը հայտնում է, որ ,Մերսեդես G500ե-ի մեջ նստած անձինք նեղսրտեցին. “խի՞ ես նկարում, ինչ օգուտ կտա”։ Մեքենայի ղեկին նստած էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական, հոկտեմբերյանցի Նովո մականվամբ Նահապետ Գևորգյանը: Քիչ անց Գ. Շամշյանին է մոտեցել մի երիտասարդ եւ զրույցի բռնվել նրա հետ. “Էս ավտոները խի՞ ես նկարում, սրանց տերերն ու շեֆերը Հանրապետական են”: Երիտասարդը փորձեց համոզել, որ կադրերը “ուբալիտ” արվեն, իսկ երբ Գ. Շամշյանը հարցրեց, թե “ուբալիտ”-ը ո՞րն է, ձեռքի ծխախոտը նետեց Շամշյանի ուղղությամբ եւ հայհոյանքներ տեղաց: Նրա ագրեսիան կարողացան սանձել այնտեղ գտնվող ոստիկաններն ու քաղաքացիները: Ավելի ուշ պարզվեց, որ 029 ՕՕ 11 համարանիշը գրանցված է ԱԺ ավտոտնտեսության բալանսում եւ սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյան (Դերժավայի Արկադ)
Արմավիրցի Նովոն ու Դերժավայի Արկադը արհամարհում են օրենքը (ֆոտոշարք)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ