Նորածին երեխային Հայաստանում վաճառել են 300 ԱՄՆ դոլլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից, համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Մասիսի բաժին է հրավիրվել մի կին, ով հայտարարել, որ 2005-ին հղիացել է և դեռևս չծնված երեխային վաճառել 300 ԱՄՆ դոլարով, – հայտնում է News.armeniatv.com -ը: Ըստ աղբյուրի, կինը նաև պատմել է, որ գործարքը կայացել է երեխայի ծնվելուց հետո: Ոստիկանների կողմից բացահայտումը կատարվել է փետրվարի 27-ին: Այժմ կատավում է հետաքննություն: Մեր ունեցած տեղեկություններով գնորդը մասնագիտությամբ բժիշկ է, սակայն ոստիկանության լրատվական ծառայությունից ոչ հաստատեցին ոչ էլ հերքեցին լուրը նախաքննության շահերից ելնելով:




Լրահոս