
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանը Ռուսաստանից պատրաստվում է տանկերի կամուրջներ կառուցող MTU-90M տեխնիկա գնել:
Այն արտադրվում է Ռուսաստանի «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնի կողմից: Այդ սարքերը, որոնք արտադրվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվերով, ստեղծվել են Տ-90 տանկի թրթուռավոր բազայի վրա:
Նախատեսվում է, որ նոր տեխնիկան Ադրբեջան կժամանի 2014թ.-ի օգոստոսին:
Ինչպես նախկինում տեղեկացրել էր Armlur.am-ը, վերջերս Ռուսաստանից Ադրբեջան էր հասել այդ մակնիշի 100 տանկերի խմբաքանակը: Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները ևս մեկ նման խմբաքանակ են պատվիրել:
Ռուսաստանն Ադրբեջանին վաճառում է նաև ուղղաթիռներ և այլ ռազմական զենք-զինամթերք: