Վարչապետը ոնց կասի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ օրեր առաջ Ազգային ժողովի շենքի դիմաց «Դեմ.եմ» նախաձեռնության ակտիվիստների պահվածքին: Հիշեցնենք, որ նրանք մանրադրամներ էին նետել կառավարության անդամների և մի քանի իշխանական պատգամավորների ուղղությամբ:

Այսօրվա նիստում Հովիկ Աբրահամյանը դատապարտեց այս արարքը և հանձնարարեց Արդարադատության նախարարին և ոստիկանապետին քայլեր ձեռնարկել նման բաները բացառելու ուղղությամբ:

Նիստից հետո լրագրողներն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից փորձեցին ճշտել իրենց վերաբերմունքն այդ արարքի  նկատմամբ: Աշոտյանն ավելի քան կարճ գտնվեց. վարչապետն արդեն իր խոսքն ասել է:

Մանրամասները` armlur.am-ի  տեսանյութում




Լրահոս