ՌԴ-ում արջը կծել է 5 տարեկան երեխայի ձեռքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոստովի մարզում արջը հարձակվել է 5 տարեկան աղջկա վրա և կծել նրա ձեռքը: Դեպքը կատարվել է հանգստյան գոտում, ուր արջին պահում էին վանդակի մեջ: Երեխան կարողացել է մոտենալ վանդակին ցանկապատի անցքի միջով:

Ինչպես պարզել է դեպքի վայր ժամանած քննիչը, արջի վանդակը ցանկապատված է եղել մետաղյա ցանցով: Սակայն ցանցում եղած անցքը թույլ է տվել երեխային մոտենալ վտանգավոր գազանին և ձեռքը մտցնել վանդակաճաղերի միջով:

Տուժած աղջնակը հանգստյան տան աշխատակիցներից մեկի դուստրն է: Երեխային անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, իսկ արտակարգ պատահարի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվածում քննիչները հանցագործության հատկանիշներ են տեսնում: Ներկայում նրանք պարզում են, թե որքանով իրավաչափ է վայրի կենդանուն հանգստյան գոտու տարածքում պահելը, և պահպանվել են արդյոք անվտանգության կանոնները:




Լրահոս