Վերջին տարում աշխարհում կտրուկ աճել է ափիոնի արտադրությունը. փաստում է ՄԱԿ-ի՝ թմրանյութերը և մարմնավաճառության հարցերով վարչությունը:
Վարչության տվյալներով՝ նման կտրուկ աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն երեք տարի է՝ Աֆղանստանում աճում է ափիոնային կակաչի արտադրությունը: Իր ամենամյա հաշվետվությունում ՄԱԿ-ը զգուշացնում է նաև նոր սինթետիկ թմրանյութերի քանակության աճի մասին, որոնց թիվը 2009-ից կրկնապատկվել է:
Միաժամանակ նկատվում է կոկաինի մատակարարման անկում, թեև Հյուսիսային Ամերիկայում նրա օգտագործումը մնացել է նույն մակարդակին. տեղեկացնում է BBC-ին: