
Մերիլին Մոնրոն կլինի Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնի խորհրդանիշը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն` հղում անելով միջոցառման պաշտոնական կայքին: 2012 թ. օգոստոսին կլրանա Մոնրոյի մահվան 50-ամյակը: “Իր մահից 50 տարի անց Մոնրոն շարունակում է մնալ համաշխարհային կինոյի կարկառուն դեմքերից մեկը: Նրա տաղանդը, նրբագեղությունն ու հմայքը մինչ օրս շարունակում են գրավել հանդիսատեսին” – գրում են փառատոնի ներկայացուցիչները: Կայքը հրապարակել է նաև կինոփառատոնին նվիրված պաստառը, որտեղ Մոնրոն իր ծննդյան տորթի մոմն է փչում: