ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՌ ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ Է

Հունիսի 11-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդին՝ 1987թ. ծնված Կարեն Մարտիրոսյանը, «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց համարանիշերի ավտոմեքենայով, Իջեւան քաղաքում ընկերների հետ փորձել է ամուսնության նպատակով փախցնել «Յունիբանկ»-ի աշխատակցուհուն: Հանդիպելով աղջկա բարեկամի, բանկի հերթապահ ոստիկանի դիմադրությանը, գյուղապետի որդին փախուստի է դիմել: Նա նախկինում դատապարտվել է խուլիգանության համար եւ այժմ գտնվում է պայմանական ազատազրկման մեջ: Դեպքից 5 օր անց կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեցինք Տավուշի մարզի դատախազ Տիգրան Սարգսյանին, ով փոխանցեց, որ Կ. Մարտիրոսյանը դեռեւս հայտնաբերված չէ: Դատախազը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

ԳԱԶԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է

Այսօր ԱԺ ոչ իշխանական ուժեր ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի հանդիպմանը, բացի կենսաթոշակային համակարգում առկա խնդիրներից քննարկվել է նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի եւ գազի հանձնաժողովներում ստեղծված իրավիճակը: «Էլեկտրաէներգիայի գների բաձրացումը ոչնչով պայմանավորված չէ: Սա փորձ է` կուտակված պարտքերի բեռը տեղափոխել սովորական ժողովրդի ուսերի վրա: Մենք որոշեցինք հանդես գալ համատեղ հայտարարությամբ»,-նշեց նա: Զուրաբյանի խոսքով` գազի հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը եւ հունիսի վերջին հանդես գար առնվազն միջանկյալ եզրակացությամբ: «Սակայն մեծամասնության կողմից մի անհասկանալի դիմադրություն է ստեղծվել եւ այնպես են անում, որ այդ եզրակացությունը չլինի: Մենք մշակեցինք համատեղ գործողությունների ծրագիր, որի իմաստն այն է, որ մենք պետք է գազի հանձնաժողովի մեծամասնությանը պարտադրենք, որ իրենք կատարեն որոշումը եւ գոնե հունիսին հանդես գան միջանկյալ եզրակացությամբ։ Եթե չհաջողվի եւ մեծամասնությունը տապալի իր իսկ որոշումը, ուրեմն Քառյակը հանդես կգա սեփական եզրակացությամբ»,-հայտարարեց Զուրաբյանը: Նշենք, որ վաղը խորհրդարանում տեղի կունենան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումներ եւ գազի հանձնաժողովի հերթական նիստը:




Լրահոս