Չինացի տատիկը վեր է կացել դագաղից եվ գնացել սնվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շանհայի շրջաններից մեկում բնակվող 95-ամյա Լի Սյուֆենը դագաղում վեց օր անցկացնելուց հետո` հուղարկավորությունից մեկ օր առաջ վեր է կացել ու գնացել խոհանոց` ուտելու: “Շանհայ դեյլի” թերթի փոխանցմամբ, միայնակ տարեց կնոջը խնամել է նրա հարևանը: Վերջինս փետրվարի 17-ին այցելելով կնոջը` հայտնաբերել է նրան մահացած վիճակում: Հուղարկավորությունը նշանակված է եղել փետրվարի 24-ին: Սակայն մեկ օր առաջ նույն հարևանը մտել է “մահացած” կնոջ տուն և հայտնաբերել դագաղը դատարկ: “Ինչո՞ւ եք դուք դրել ինձ դագաղը: Ես շատ սոված եմ և նախաճաշ եմ պատրաստում”, – խոհանոցից լսվել է “մահացածի” ձայնը: “Շանհայ դեյլի”-ի համաձայն` բժիշկները հետագայում պարզել են, որ կինը վեց օր կոմայի մեջ է գտնվել` գլխի վնասվածքի պատճառով:




Լրահոս