Սիրիան օդային հարված է հասցրել Իրաքում գործող գրոհայինների ուղղությամբ: Այս մասին BBC News-ին տեղեկացրել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին:
Նրա խոսքով, սիրիական ռմբակոծիչները հունիսի 25-ին գնդակոծել են Սիրիայի սահմանին մոտ գտնվող Էլ-Քայմ քաղաքից ոչ հեռու գտնվող գրոհայիններին: Ալ-Մալիկին ընդգծել է, որ չնայած Իրաքի իշխանությունները չեն խնդրել Սիրիային օդային գրոհ կազմակերպել իսլամիստների դեմ, նրանք կողմ են Դամասկոսի նախաձեռնությանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրաքն արդեն ռազմական օգնություն է ստանում Իրանից, սակայն դրա ծավալները դեռևս պարզ չեն:
Իրաքի իշխանություններն արդեն դիմել են Վաշինգտոնին, խնդրելով օդային հարվածներ հասցնել գրոհայինների դիրքերին: ԱՄՆ-ն առայժմ չի դիմել այդ քայլին, սակայն ամերիկյան օդուժի մուտքն Իրաք չի բացառվում:
ԱՄՆ նախագան Բարաք Օբաման արդեն ձեռնարկել է մոտ 300 ռազմական խորհրդատուների գործուղումն Իրաք: Նրանք չպետք է անմիջական մասնակցություն ունենան մարտական գործողություններին, սակայն կօգնեն երկրի անվտանգության ուժերին ահաբեկիչների դեմ պայքարում: Ամերիկյան խորհրդատուների առաջին խումբն արդեն ժամանել է Իրաք: