Լուսանկարն արվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
Հունիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը հյուրընկալվել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
Այստեղ են ասում` ջահելությունն է հիշել… Գալուստ Սահակյանը հիմա էլ որոշել է զինվորական հագուստով ներկայանալ: Բանակում ծառայած լինելու խնդիրն, իհարկե, շատերին է վերաբերում: Որպես կանոն մեր չինովնիկներն առանց բանակային կենսագրության են լինում, իսկ ԱԺ նախագահի գովազդային կամուֆլյաժը համարենք զինծառայության խրախուսման գովազդ: