Եվս 6 մոդելի հետ մեկտեղ՝ WikiLeak-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կցուցադրի Վիվյեն Վեստվուդի որդու` Բենի ստեղծած հագուստը: Ցուցադրությանը մասնակցելու համար WikiLeaks-ի հիմնադրին անհրաժեշտ չի լինի լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը, ուր նա գտնվում է արդեն 2 տարի, քանի որ պոդիումը կկազմակերպվի հենց այնտեղ:
Բեն Վեստվուդը պարզաբանել է, որ այդ ճանապարհով փորձում է հիշեցնել աշխարհին Ասանժի ճակատագրի, մասնավորապես` նրա հանդեպ թույլ տրված անարդարության մասին:
«Հավաքածուն ստեղծվել է «սպագետտի-վեստերններում» Քլինտ Իստվուդի կոստյումների ազդեցության տակ, սակայն որոշ նմուշների ստեղծմանը նրան ոգեշնչել է հենց Ասանժի ոճը»,-պատմել է Վեստվուդը:
Սեպտեմբերին կայանալիք ցուցադրմանը հրավիրված են դերասան Ջորջ Քլունին և նրա հարսնացուն` Ամալ Ալամուդդինը. հայտնում է Интерфакс-ը: