
Սյունիքի մարզում այս շրջանում որսացել են 12 գայլ: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային կառույցի պետ Լեւոն
Պետրոսյանի փոխանցմամբ` որսորդները համայնքի ղեկավարի համապատասխան գրությամբ գայլերի մորթիները հանձնել են տարածքային բնապահպանական տեսչությանը: Առաջիկա 10 օրերին գայլ որսացած որսորդներին կտրամադրվեն նախատեսված 100-հազարական դրամ գումարները: Այս տարի գայլերն անհանգստացնում էին հիմնականում Կապանի, Սիսիանի եւ Մեղրու տարածաշրջաններին: Միայն
Մեղրու Լիճք
գյուղում 4 գայլ են որսացել այս շրջանում: Սիսիանի Շաղատ
գյուղում, գյուղապետ Տիգրան
Խաչատրյանի փոխանցմամբ` վերջին 10-15 օրերին 4 կամ 2 հոգուց բաղկացած գայլերի խումբը գյուղամեջում գիշերվա ժամերին ազատ
տեղաշարժվում էին: