
ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից տեղեկացնում են, որ Փետրվարի 29-ին ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: