Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով Սերժ Սարգսյանը որոշել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին ազատել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Նշենք, որ Մուրադ Մուրդյանը աճուրդի հանված «Համալիրի» գործող սեփականատերն է: Նա դեսպան էր նշանակվել 2010թ.-ին: Հավելենք, որ վերջերս Սերժ Սարգսյանի՝ հրավիրած դեսպանների հավաքին նա չմասնակցեց: Այս ազատումը կարելի է պայմանավորել նաև նշված հանգամանքով: