ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԱՐԱՋԱՆՈՎԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Նյու Յորքի «Gilbert Albert» պատկերասրահում օրերս բացվելու է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը` «Արարիչ» խորագրով:
Նյույորքյան պատկերասրահում ցուցադրվելու է Փարաջանովի ավելի քան 30 աշխատանք՝ կոլաժներ, գլխարկներ, տիկնիկներ, որոնք բոլորը տարվել են Երեւանից: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հուլիսի 10-ը:

Մ. ԹԵՏՉԵՐԻ ՏՈՒՆԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

Լոնդոնում վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի առանձնատունը: 650 քմ ընդհանուր մակերեսով չորսհարկանի առանձնատունը տեղակայված է քաղաքի ամենաթանկ թաղամասերից մեկում՝ Բելգրավիում, որը գտնվում է Բուքինգեմյան պալատի եւ «Hyde Park»-ի սերտ հարեւանությամբ: Առանձնատան վաճառքի գինը 59.5 մլն դոլար է:
Սակայն փաստը, որ տան վրա փակցված է վերջին վարձակալի՝ բարոնուհի Թետչերի հիշատակին նվիրված հուշատախտակը, կարող է բարձրացնել տան գինը մի քանի միլիոն դոլարով:

2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՀԱՅՑ

Ամերիկացի ուսանող Կոնստանտինո Բեզիլը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի կինոստուդիաներից մեկի դեմ՝ պահանջելով 2 մլրդ դոլար։ Ըստ նրա՝ նման մեծ գումարն արդարացված է նրանով, որ «Սեւազգեստ մարդիկ-3» ֆիլմի սցենարիստներն առանց թույլտվության օգտվել են իր գաղափարներից։
Բեզիլը հայտարարել է, որ դասախոսներից մեկը 2011-ին հոլիվուդյան հեղինակներին է վաճառել իր տնային աշխատանքները՝ «Յուպիտերի աշխարհ»-ը եւ «Ճգնաժամ Յուպիտերում» պատմությունները, եւ իր ստեղծագործություններից հատվածներ կարելի է նկատել ոչ միայն «Սեւազգեստ մարդիկ» ֆիլմի 3-րդ մասում, այլեւ «Էլիզիում» եւ «Պրոմեթեւս» ֆիլմերում։

 




Լրահոս