Եվրատեսիլի պատճառով Բաքվի բնակիչներին բռնի վտարում են իրենց տներից – Human Rights Watch

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է “Ինձանից ամեն ինչ խլել են. հարկադիր վերաբնակները Բաքվում, շինությունների ապօրինի զավթում և փլուզում” խորագրով զեկույցը: Դրանում մեջբերված են տասնյակ դեպքեր, երբ Բաքվի բնակիչներին բռնի տեղահանել են դեպի այլ շրջաններ: Ընդհանուր առմամբ, իրենց տներից ու բնակարաններից վտարվել է 60,000 մարդ: Նշվում է, որ մարդկանց իրենց տներից ու բնակարաններից վտարում են “Եվրատեսիլ 2012” միջազգային երաժշտական մրցույթի անցկացմանն առնչվող տարբեր նախագծերի պատրվակով: Վտարված անձինք հայտնում են, որ իրենց հատկացված նոր բնակատեղիները շատ ավելի վատն են, քան իրենց ունեցածները:




Լրահոս