Ամերիկյան հայտնի դերասան Ուիլ Ֆերրելը հեռուստաշոուներից մեկում ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի բոլոր երկրպագուներին խոստացել էր աջակցել հավաքականին ԱԱ-2014-ում Գերմանիայի դեմ խաղում:
Հայտնի կատակերգուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպման ժամանակ դաշտ դուրս գալ, թեև գտնվում է ոչ այնքան լավ մարզավիճակում: Նա հայտարարել է, որ պատրաստ է հետևել ուրուգվայցի Լուիս Սուարեսի օրինակին և կծոտի հակառակորդին:
«Ես պատրաստվում են կծոտել գերմանացի բոլոր խաղացողներին: Կծոտել բոլորին: Ես պարտավոր եմ»,-ասել է Ֆերրելը: Ամերիկացի երկրպագուների հավաքներից մեկի ընթացքում Ֆերրելի ելույթը YouTube-ի իր ալիքում է տեղադրել ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան:
Նշենք, որ ԱՄՆ-Գերմանիա հաղը կայանալու է այսօր` հունիսի 26-ինմ ժամը 20:00-ին: