Դավութօղլուն` հայ-թուրքական հարաբերությունների «նոր դարաշրջանի» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին հայտարարել է, որ եթե Հայաստանը և հայկական սփյուռքն այնպիսի համարձակ քայլերի դիմեն, ինչպիսին Էրդողանի ցավակցությունն էր, ապա Անկարայի և Երևանի միջև հարաբրություններում կսկսվի «ոսկե դար»:

Turkish Policy Quarterly ամսագրում Դավութօղլին հայտարարել է, որ Էրդողանի ցավակցությունը չպետք է դիտարկվի իբրև կոնյուկտուրային քայլ:

Նրա խոսքով, 1915թ.-ի իրադարձությունների շուրջ ստեղծվել է «անարդար հիշողություն», և որպեսզի թուրքերն ու հայերը հասկանան, թե ինչ է իրենց հաջողվել վերապրել, նրանք պետք է սովորեն հարգել միմյանց, տեղեկացնում է haqqin.az-ը:




Լրահոս