Մեծ Բրիտանիայի ամենախոշոր Unite արհմիությունը սպառնում է զանգվածային գործադուլ անցկացնել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ, ինչը կարող է հանգեցնել դրանց տապալմանը,- հաղորդում է BBC-ն:Կազմակերպության ղեկավարը քաղաքացիական անհնազանդության կոչ է արել՝ ի պաշտպանություն քաղծառայողների: Օլիմպիադայի կազմակերպման համար պատասխանատու նախարար Թեսսա Ջոուելը հայտարարել է, որ նման բանակցությունները աշխատողի և գործատուի միջև պետք է տարվեն մասնավոր կարգով, “առանց Խաղերը խաթարելու սպառնալիքների”: Հիշեցնենք, ամառային Օլիմպիադան տեղի կունենա Լոնդոնում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը:
Օլիմպիական խաղերը տապալման եզրին են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ