ՕԵԿ-Ի ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆ ՈՒ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ ՍՈՒՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Շահգելդյանը երեկ հայտարարել է. «ՕԵԿ-ի համար չկա, չի եղել եւ չի կարող լինել ընտրակաշառքի օր: Մենք երբեք դա չենք արել, չենք անելու եւ չենք անի: Ընտրակաշառք չի բաժանվում, չի բաժանվել եւ չի բաժանվելու»: Կարծում ենք` որեւէ մեկը չի կասկածում, որ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահը ստում է, քանի որ Հայաստանը բավականին փոքր երկիր է, եւ ամեն ինչ սպասվածից ավելի շուտ է իմացվում: Ինչ վերաբերում է փաստերին, ապա այն մեր լուսանկարն է. ՕԵԿ-ի ընտրակաշառքը մարզերի բնակիչներին` ամանորյա տոների առիթով: Հավելենք, որ նկարում երեւացող առանց ակցիզի օղին, հյութը, սուրճն ու թեյը մատուցվել են ՕԵԿ-ի արած գործերի մասին պատմող մի սկավառակի հետ մասին: Մի՞թե սա ընտրակաշառք չէ:




Լրահոս