ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին հաշված ժամեր են մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին մոտակա ժամերի ընթացքում ապացույցներ ներկայացնել, որ նրանք աշխատանք են տանում Ուկրաինայի արևելքում անջատողականներին զինաթափելու ուղղությամբ. տեղեկացնում է BBC-ն:

Պետդեպի ղեկավարը հիշեցրել է, որ ուրբաթ օրը ԵՄ երկրների ղեկավարները մտադիր են քննարկել Ռուսաստանի հանդեպ նոր տնտեսական պատժամիջոցները, որոնք մինչ այդ պետք է վերջնականապես պատրաստ լինեն:

«Սակայն մենք չենք գերադասում խոսել պատժամիջոցների լեզվով: Կցանկանայինք տեսնել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի և ուկրաինացիների համատեղ ջանքերը», – ընդգծել է Քերրին:




Լրահոս