Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն նշել է, թե որ դեպքում չի հեռանա Իտալիայի հավաքականից: Նա հայտարարել է, որ չի հեռանա ազգային թիմից, եթե մարզիչը ցանկանա իրեն տեսնել թիմում:
Հիշեցնենք, որ «Մունդիալ-2014»-ում ձախողված ելույթից հետո Չեզարե Պրանդելին լքել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Կմնամ Իտալիայի հավաքականում, եթե նշանակվելիք գլխավոր մարզիչը դա նպատակահարմար համարի»,- նշել է Պիրլոն: