ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում պարզվեց, որ կառավարության ներկայացրած Հարկային փոփոխությունների փաթեթում նախատեսված է մինչեւ 2008թ. հունվարի 1-ը կուտակված հողահարկի ու գույքահարկի պարտքերը զիջել: Եւ մինչ ՀՀԿ-ն կփորձի այս նախաձեռնությունը մատուցել իբրեւ «բարի կամքի դրսեւորում», իսկ քաղաքական շրջանակները` կառավարական ընտրակաշառք, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս օրինագիծը ՀՀԿ-ի հերթական բլեֆն է: Բանն այն է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի համաձայն` 3 տարվա վաղեմության հարկային պարտավորությունները կարող են պարզապես չկատարվել: Այսինքն` այն, ինչ ՀՀԿ-ն փորձում է մատուցել իբրեւ «լավություն», իրականում օրենքի պահանջ է: Բայց միայն դա չէ զավեշտը: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մեզ հետ զրույցում, խոսելով այդ նախագծի մասին, ասաց. «Այդ օրենքը նպատակ ունի չեղյալ հայտարարելու պարտքերը, մանավանդ որ այդ գումարները դժվար թե երբեւէ մարվեն»: Ինչպես նկատեց մեկ այլ` Լոռու մարզպետը՝ «դրանք անհուսալի պարտքեր են»: 




Լրահոս