Ինչպես հայտնի է, երկու օր առաջ՝ հունիսի 24-ին Փարաքարում խմելու ջրի անորակության պատճառաբանությամբ որոշ բնակիչներ, հիմնականում կանայք և երեխաներ, դուրս էին եկել փակելու Երևան-Էջմիածին ճանապարհը՝ խոչընդոտելով այդ աշխույժ մայրուղու երթևեկը:
Մի կողմ թողնենք այդ՝ մեր օրերում ավանդույթ դարձած գործելաոճը, երբ տուժած կամ իրեն այդպիսին համարող կողմը դա միակ արդյունավետ ուղին է համարում ծագած խնդրին հնչեղություն տալու ու այն իր օգտին լուծելու համար: Հարցը քիչ այլ է. ընդհանրապես ի՞նչ էր պատահել, ո՞վ էր դրա մեղավորը և արդյոք չկա՞ր խնդիրն օրենքով սահմանված կարգով լուծելու հնարավորություն:
Օրերս Փարաքարի գյուղապետարանից ահազանգ է ստացվում, որ թաղամասերից մեկի բնակիչները բողոքում են խմելու ջրի մեջ ցեխի առկայությունից: «Երևան Ջուր» ՓԲԸ համապատասխան ծառայությունը, որը մշտական կապի մեջ է գյուղապետարանի հետ, անմիջապես ձեռնարկում է միջոցներ առաջացածխնդրի լուծման նպատակով: Փարաքարը փոքր գյուղի չէ, և բնական է, որ աշխատանքները որոշակի ժամանակ են պահանջում: Այնուամենայնիվ, թաղամաս առ թաղամաս իրականացված ստուգումիցպարզ է դառնում, որ տարածքում ինչպես ընկերության համակարգին, այնպես էլ բնակիչներին պատկանող վթարված ջրագիծ՝ ջրի արտահոսքով չկա: Դրանից հետո որոնումները շարունակվում են արդեն հատուկ հոսակորուստներ հայտնաբերող սարքերի օգնությամբ: Ի վերջո գտնում են վթարի վայրը. Ռազմիկ Արշակյան փողոց, թիվ 2: Հողային աշխատանքներ կատարելուց պարզ է դառնում, որ սեփական ջրագիծ, որպես այդպիսին, այստեղ պարզապես գոյություն չունի: Պատկառելի տարիքի խողովակը անցածտասնամյակների ընթացքում ուղղակի կոռոզիայի ենթարկված մաղ էր դարձել: Հողից դուրս հանելիս այն վերածվում է կտորտանքի: Ներկայումս նշված անհատական ջրագիծը խցափակվել է: Ընկերության ջրամատակարարման բաշխիչ ցանցին միանալու համար տան տերը պետք է նոր խողովակաշար կառուցի: Ըստ Որակի լաբորատորիայի այսօրվա՝ հունիսի 26-ի ստուգման արդյունքների՝ ջուրը Փարաքարում համապատասխանում է ներկայացվող պահանջներին:
Հարց է առաջանում. իսկ արդյոք այդ նույն տան տերը բողոքավորների թվում չէ՞ր, և կամ ի՞նչ երաշխիք ունեն խճուղին փակողները, որ վաղն իրենց ՙզառամյալ՚ ջրագծերի վթարները պատճառ չեն հանդիսանա այլոց բողոքների համար: Ի վերջո, խնդիրը «Երևան Ջուր» ՓԲԸ-ն չէ՝իր բոլոր իրական և թվացյալ թերություններով: Ընկերությունն իր սպասարկման տարածքում ունի մոտ 75 հազար մասնավոր տնատիրություն, ինչպես Երևանում, այնպես էլ հարակից 32 գյուղերում: Դրանց զգալի մասը միացած է համակարգի բաշխիչ ցանցին 30-40-50 տարի առաջ կառուցված խողովակներով: Մինդեռ մեր պայմաններում դրանք միջինը 20 տարվա կյանք ունեն: Պարզ է, որ նմանպարագայում մաշված խողովակները ոչ նիայն ջրի կորստի են բերում, այլև ժամանակ առ ժամանակ՝ վթարների: Այսօր հնարավոր եղավ Փարաքարում խուսափել աղեստամոքսային հիվանդությունների բռնկումից, բայց ո՞վ կարող է երաշխիք տալ վաղվա համար: ժամանակն է, որ ուրիշների ճանապարհը փակելու գայթակղիչ կոչերինականջալուր լինելու փոխարեն փարաքարցիներն ընթանան իրենցներքին ջրագծերը փոխելու սեփական ճանապարհով:
«Երևան Ջուր» ՓԲԸ,
Հանրային կապերի ծառայություն