Հունիսի 26-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական հարցեր` կապված Եվրասիական միության եւ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների հետ: