ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները մտադիր է դատական հայց ներյացացնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դեմ:
Սպիտակ տան ղեկավարին մեղադրում են պաշտոնեական իրավասությունները գերազանցելու և երկրի օրենքները խախտելու մեջ: Մասնավրապես, հստակեցնում է NBC-ն, Օբաման քաղաքական որոշումները կայացրել է միանձնյա՝ առաց կոնգրեսից հավանություն ստանալու:
Հանրապետականները, մասնավորապես, հանդես են գալիս ներգաղթյալ ծնողների կողմից ԱՄՆ ապօրինաբար բերված երեխաներին ստիպողաբար արտաքսելը վերացնելու՝ նախագահի ընդունած որոշոման դեմ: Բացի այդ՝ Օբաման մի շարք նոր հրամանագրեր է ստորագրել ընկերությունների կողմից նույնասեռական աշխատակիցների դիսկրիմինացիայի դեմ:
Բեյները նշել է, որ հայցը կներկայացվի ներկայացուցիչների պալատի կողմից, որտեղ մեծամասնությունը կազմում են հանրապետականները: Նա ընդգծել է, որ խոսքը նախագահի հրաժարականի պահանջի մասին չէ: